Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 224 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետում «(N2 աղյուսակ)» բառերը փոխարինել «(NN 2-5 աղյուսակներ)» բառերով.
2) 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.
«3.2. Ֆիզիկական պատրաստականության նորմատիվների կատարման վերջնական արդյունքը հաշվարկվում է կատարված երեք վարժությունների գնահատականների հանրագումարով՝ համաձայն N 5 աղյուսակի:».
3) N 2 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ և հավելվածը լրացնել նոր` NN 3, 4 և 5 աղյուսակներով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված