Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 223 - Ն

ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հավելված