2 Մարտի 2017, 220 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1338-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1338-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 1-ին կետում «Երևանյան երաժշտական միջազգային փառատոնը կազմակերպելու, ինչպես նաև միջազգային ասպարեզում դասական արվեստի նվաճումները ներկայացնելու և հանրահռչակելու» բառերը փոխարինել «Երևանյան երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպման, ինչպես նաև երիտասարդ երաժիշտների վարպետության դասերի կազմակերպման աջակցման, մասնագիտական կարողությունների զարգացման և խթանման» բառերով.
2) 3-րդ կետը «պայմանագրի հիման վրա» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ապահովել տրամադրված գումարից 48.000.0 հազ. դրամի հատկացումը «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամին:» բառերով: