Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 218 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածում ուժը կորցրած ճանաչել`
ա. N 6 չափաքանակների աղյուսակի 27-րդ կետը և նույն աղյուսակին հաջորդող 1-ին կետի 3-րդ ենթակետը,
բ. N 10 չափաքանակների աղյուսակի 33-րդ և 34-րդ կետերը.
2) որոշման N 2 հավելվածում ուժը կորցրած ճանաչել`
ա. 1-ին կետին նախորդող աղյուսակի «Լուցկի` մեկ ամսվա համար 6 տուփ» և «Ծխախոտ` առանց զտիչի, մեկ օրվա համար 20 տուփ» պարբերությունները,
բ. «Սննդամթերքի փոխարինման չափաքանակները» աղյուսակի 31-րդ և 32-րդ կետերը.
3) որոշման N 4 հավելվածում ուժը կորցրած ճանաչել Փրկարար ծառայողներին արտակարգ իրավիճակներում սննդով օրական ապահովման չափաքանակների`
ա. 1-ին կետի աղյուսակի 23-րդ կետը,
բ. 2-րդ կետի աղյուսակի 8-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից: