Կառավարության որոշումներ

2 Մարտի 2017, 195 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» N 1127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը և որոշման 1-ին կետով սահմանված կարգի վերնագիրը «վարման» բառից հետո լրացնել «և հրապարակման» բառերով.
2) որոշմամբ սահմանված կարգի`
ա. 3-րդ և 8-րդ կետերում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. 9-րդ կետում «սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում դրանց իրականացումից հետո 6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված ժամկետներում» բառերով,
գ. 10-րդ կետից հանել «6-ամսյա ժամկետում» բառերը,
դ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է լիազորված մարմնի պաշտոնական կայքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: