Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 192 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող եղանակով փաստացի իրականացված տվյալների բազաների միջև փոխկապակցումը համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին՝ մինչև 2017 թվականի հունիսի 30-ը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) և գյուղական համայնքների կողմից տվյալների ստացման համար՝ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորը նշված որոշմամբ սահմանված ընդհանուր պահանջների հիման վրա մշակելու է տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջներ: Անձնական տվյալների փոխանցման վերաբերյալ ծրագրային հարցումներ ուղարկելու համար նշված տեխնիկական միացման համար սահմանված և կիրառվող անվտանգության նվազագույն պահանջները բավարարելու պայման պետք է սահմանվի օպերատորի և համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձանց և ներդրումային ֆոնդի հետ կնքվող պայմանագրերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հավելված