Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 191 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի պահանջների, ինչպես նաև նկատի ունենալով «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնելու հետևանքով «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների միջև կնքված ենթավարկային համաձայնագրերով միջոցների հետագա տրամադրումը ենթավարկառուներին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում իրականացվող օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված շարունակական ծրագրերի հետագա իրականացման, մասնավորապես, ծախսերի, ծրագրերի մասին հաշվետվությունները ներկայացնելու և ավարտված ծրագրերի մասին հետագա հաշվետվությունները ներկայացնելու գործառույթներն իրականացնել «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով.
2) բանակցելով միջազգային վարկատու և դոնոր կազմակերպությունների հետ՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ծրագրերի համաձայնագրերում ու պայմանագրերում կատարել ենթավարկային համաձայնագրերին և ծրագրերի հետագա իրականացմանն առնչվող անհրաժեշտ փոփոխություններ՝ բացառությամբ սույն որոշման N 2 հավելվածի 11-րդ կետի։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից «Հայջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների ավելացման նպատակով 93,142,729,889.9 դրամ հատկացնելու վերաբերյալ առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետում նշված ենթավարկային համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության հանդեպ առկա վարկային պարտքի մարումն ապահովելու համար:

Հավելված