11 Փետրվարի 2004, 91 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման, 2003 թվականի մայիսի 15-ի N 634-Ա որոշման 3-րդ կետի — հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի ու համապատասխան համայնքներից ստացված առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համապատասխան համայնքներին՝ դրանք — դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարիքավոր ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ավարտել սույն որոշման հավելվածում նշված անավարտ շինարարության բնակելի տների սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը — գույքային իրավունքների պետական գրանցումը` նշված գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով համապատասխան համայնքների բյուջետային միջոցների հաշվին: