23 Փետրվարի 2017, 181 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` 1299399, տրված՝ 2011 թվականի սեպտեմբերի 26-ին)՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսականի 31 հասցեում գտնվող վարչական շենքի 758.3 քառ. մետր մակերեսով տարածքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.094 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք), որոնց հաշվեկշռային արժեքը 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2721188 դրամ, հետ վերցնել «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նվիրատվության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի միջոցների հաշվին, ինչպես նաև ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը: