23 Փետրվարի 2017, 170 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ԽԱՉՔԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի դեկտեմբերի 19-ի N C 29167 մաքսային հայտարարագրով` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված Լոռի Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը՝ մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը: