Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2017, 166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանելու մասին» N 1420-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.
2) որոշման 1-ին կետում, որոշման հավելվածի վերնագրում, 1-ին, 16.1-ին, 17-րդ և 18-րդ կետերում, III և IV բաժինների վերնագրերում «ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրին» բառերով.
3) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Բրենդիների մակնշման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի N 611-Ն որոշման համաձայն կատարվում են հետևյալ գրառումները` «Արբուն» բառը և բրենդիի տարիքը` թվերով և (կամ) տառերով կամ խորհրդանշող պայմանանշաններով` աստղերով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: