Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 138 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածում «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերով.
2) հավելվածում՝
ա. 6-րդ կետում «կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «նախարարության գների ուսումնասիրման և վերլուծության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից» բառերով, իսկ «կազմակերպության տնօրենի» բառերը՝ «գործակալության պետի» բառերով,
բ. «կազմակերպություն» բառը և դրա հոլովաձևերը համապառասխանաբար փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 879-Ն որոշման N 8 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում՝
ա. կետից հանել «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի» բառերը,
բ. կետում «հրատարակվող» բառը փոխարինել «հրապարակվող» բառով.
2) 21-րդ կետում՝
ա. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հրատարակվող» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող» բառերով,
բ. «ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ կետում «հրատարակվող» բառը փոխարինել «հրապարակվող» բառով.
3) 6-րդ կետում «, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնում է առաջարկություն ցանկում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ» բառերը փոխարինել «սահմանված կարգով ցանկում կատարվում են համապատասխան փոփոխություններ» բառերով.
4) 14-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) կողմից» բառերով,
բ. 4-րդ ենթակետում «իրացնող կազմակերպությունները» բառերը փոխարինել «իրացնող տնտեսվարող սուբյեկտները» բառերով.
5) հավելվածի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 14-րդ, 16-րդ, 22-րդ, 23-րդ ու 24-րդ կետերում և 20-րդ կետի 3-րդ ենթակետում «կազմակերպություն» բառը և դրա հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «նախարարություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
6) 20-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «՝ պայմանագրային հիմունքներով» բառերը.
7) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: