Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 141 - Ն

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՆԴՂԱԿԸ` ԸՍՏ ԵՐԵԽԱՅԻ ԿԱՐԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 46-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3.2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1365-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորումից բացի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար հատկացվում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ըստ հետևյալ բանաձևի՝
Լմ=ՈւՕաֆ+ Ֆբչ, որտեղ`
Լմ-ն լրացուցիչ միջոցներ են,
ՈւՕաֆ-ն ուսուցչի օգնականների տարեկան աշխատավարձի ֆոնդն է,
Ֆբչ-ն ֆինանսավորման բարձրացված չափաքանակն է, որը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մանկավարժական աշխատողների աշխատավարձի տարեկան ֆոնդն է:
ՈւՕաֆ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ՈւՕաֆ = ՈւՕթ x Մա x Աթ, որտեղ՝
ՈւՕթ-ուսուցչի օգնականների դրույքների թիվն է,
Մա - ուսուցչի օգնականների միջին ամսական աշխատավարձը,
Աթ.- հաշվարկվող ժամանակաշրջանի ամիսների թիվը:
10. Ուսուցչի օգնականների դրույքների թիվը որոշվում է`
1) ուսուցչի օգնական - ուսումնական հաստատության սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկից: 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք: Ուսուցչի օգնականի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է մանկավարժների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի 80 տոկոսի չափով:»:
3. 2017 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը հաստատելու մասին»
N 46-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2017 թվականի հունվարի 1-ից.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի և Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝
2018 թվականի սեպտեմբերի 1-ից.
4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Շիրակի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից.
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից.
6) Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հավելված