16 Փետրվարի 2017, 136 - Ն
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: