Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2017, 135 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1310-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1095-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 1310-Ն որոշման հավելվածի «Արմավիրի մարզ» բաժինը լրացնել նոր՝ 1782-1849-րդ կետերով, համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերի ու Երևան քաղաքի անվանափոխված և անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 1095-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված