9 Փետրվարի 2017, 107 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1098-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի Թբիլիսյան խճուղու 129/10 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն համարվող անշարժ գույքի՝ 1015.8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.668518 հեկտար մակերեսով հողամասի օտարման արդյունքում Դիլիջանի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 2729,398 հազ. դրամ ֆինանսական միջոցները Դիլիջանի համայնքի Շահումյան փողոցի N 9 շենքի տանիքի նորոգման աշխատանքների իրականացմանն ուղղելու ծրագրին: