Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2017, 97 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետից հանել «առաջինից-երրորդ» բառերը,
բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 7-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«885 դպրոց դասվում են A տիպի դպրոցների շարքին, 35-ը` B տիպի, 37-ը`
C տիպի, 187-ը` D1 տիպի, 16-ը` D2 տիպի, իսկ 21 դպրոց ունեն տարբեր տիպերի մասնաշենքեր, այդ թվում նաև C տիպի:»,
դ. 8-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետությունում առկա 1385 պետական հանրակրթական դպրոցներից ծրագրում ներառվել է 495 դպրոց: Ըստ առաջնահերթությունների ընտրվել են`
1) բարձր սեյսմիկ խոցելիության ցուցանիշ (18) ունեցող ուսումնական մասնաշենքերով 245 դպրոց.
2) տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող 232 դպրոց.
3) պայմանավորված բնածին և տեխնածին աղետների հետևանքով դպրոցների տեխնիկական վիճակով` 18-ից բարձր սեյսմիկ խոցելիության ընդհանուր ցուցանիշ ունեցող 18 դպրոց: Դրանց թվին են դասվում օրինակ` 3 վթարային դպրոց կամ բնածին աղետի հետևանքով անբավարար տեխնիկական վիճակ ունեցող 6 դպրոց:
Ելնելով յուրաքանչյուր աշակերտին 2.5 քառ. մետր դասասենյակային մակերես նորմատիվային պահանջից` տարբեր սեյսմիկ խոցելիության մասնաշենքեր ունեցող
232 դպրոցներից 72 դպրոցների աշակերտներն ապահովված են անվտագ դասասենյակային մակերեսով:
Արդյունքում` ծրագրում ընդգրկելու համար ընտրվել է 423 պետական հանրակրթական դպրոց:»,
ե. 10-րդ կետի (i) և (ii) ենթակետերում «377» թիվը փոխարինել «423» թվով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված