Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2017, 106 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 685-րդ հոդվածները, ինչպես նաև «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող, 369,75 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս)` համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը.
2) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2017 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությանը` դեսպանի կեցավայրի տեղակայման համար՝ պահպանելով փոխադարձության սկզբունքը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հետ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրի կնքումը (հողամասի՝ դեսպանի կեցավայր հանդիսանալու ժամկետով)՝ դրանում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության միջոցների հաշվին:

Հավելված