9 Փետրվարի 2017, 102 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 805-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» N 805-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Նախքան ոչ պետական կազմակերպություններին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ նվիրաբերվող անշարժ գույքը պարտադիր կարգով ենթակա է գնահատման՝
1) շենք, շինությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով.
2) շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերը՝ հողամասի կադաստրային արժեքով: ».
2) 12-րդ կետի 1-ին ենթակետում «գնահատված արժեքը» բառերը փոխարինել «շենք, շինությունների գնահատված, իսկ շինություններով ծանրաբեռնված և դրանց սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքները) » բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: