Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2006, 63 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքերի հիմնանորոգման ժամանակ նախագծանախահաշվային փաստաթղթերում`

ա) բարձրորակ և թանկարժեք նյութերի ու սարքավորումների ընտրությունը կատարել պատվիրատուի պահանջներին համապատասխան,

բ) սահմանել շինմոնտաժային աշխատանքների միջին աշխատավարձի չափը` 150,000 Հայաստանի Հանրապետության դրամ,

գ) սահմանել չնախատեսված ծախսերի չափը` 6 տոկոս:

5. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակի 04 խմբի, 05 ենթախմբի «01. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված «ՀՀ պաշտպանության նախարարության բանակի կենտրոնական սպորտային ակումբի համալիր» օբյեկտի հիմնանորոգման, 07 խմբի, 08 ենթախմբի «02. Այլ օբյեկտների շինարարություն» ծրագրով նախատեսված «Աֆղանստանի պատերազմում զոհված մարտիկների հուշարձանի կառուցում» օբյեկտի շինարարության, 11 խմբի, 04 ենթախմբի «02. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով նախատեսված աշխատանքների, սույն որոշման N 4 հավելվածում նշված կրթական, մշակութային օբյեկտների հիմնանորոգման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների, ինչպես նաև սույն որոշման N 5 հավելվածում նշված օբյեկտների տեխնիկական հսկողության ծառայության գնումները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կիրականացվեն մեկ անձից գնում կատարելու ձևով` 180-օրյա ժամկետում` գնման պահանջի ծագման օրը համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: