11 Փետրվարի 2004, 90 - Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 20 ՄԻԼԻԼԻՏՐԱՆՈՑ ՍՐՎԱԿՈՎ ՑԱԾՐ ՃԱՌԱԳԱՅԹԱԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ C-14 ԵՎ H-3 ՉԱՓԱՆՄՈՒՇԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՅԹԻ ԼՐԱԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան — «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության առաջին — երկրորդ կոնտուրների ջրերում, ինչպես նա— շրջակա միջավայր նետվող ջրերում ճառագայթաակտիվ տարրեր հայտնաբերող սարքերի բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 20 միլիլիտրանոց սրվակով ցածր ճառագայթաակտիվությամբ C-14 — H-3 չափանմուշային լուծույթի լրակազմը:
2. Հայաստանի Հանրապետության առ—տրի — տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին — Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված ներմուծվող նյութերի ստացումը, փոխադրումը, պահեստավորումը — պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Ներմուծված նյութերը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը — Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակների — քանակի մասին։