Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1378 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «դ» և «զ» ենթակետերով, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ և 49-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը «վարչություններ» բառից հետո լրացնել «, բացառությամբ իրավաբանական վարչության,» բառերով․
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» ենթակետով.
«զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական վարչությունը կարող է ունենալ առնվազն 4 հաստիքային միավոր:»․
3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, ինչպես նաև այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է:».
4) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ գլխավոր վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող, այդ բնագավառի թռիչքային և ավիացիոն անվտանգության, տեխնիկական կարգավորման լիազորված մարմին է, որն իրականացնում է օդային տրանսպորտի տնտեսական կարգավորման բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների և ռազմավարության մշակումը և կանոնակարգումը ու այդ նպատակով առաջարկներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և իրականացնում ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ու ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության ու ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը, դրանց վերաբերյալ խորհրդատվություն և առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:.
5) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ա) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երթևեկության սպասարկման (համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի) նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը և բանակցությունների վարումը.»․
6) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ խ-խը» ենթակետերով.
խ) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների մշակումը, նախապատրաստումը, ներքին ու միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի քննարկումը և դրանց շուրջ բանակցությունների վարումը,
խա) քաղաքացիական ավիացիայի տնտեսական գործունեության վերաբերյալ պահանջների մշակումը, հաստատումը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը և սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողության իրականացումը,
խբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում, հաստատում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերը, իրականացնում է դրանց ներդնումը,
խգ) ավիացիայի համակարգում առևտրային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի և Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման, ինչպես նաև օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր, ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրումը,
խդ) օդային փոխադրումների քաղաքականության ընթացքի, զարգացման և հեռանկարային միտումների ուսումնասիրումը, վերլուծումը և իրականացումը,
խե) ավիացիոն ծառայությունների շուկայի զարգացման նպատակով ավիացիոն ծառայությունների սակագների, դրանց ձևավորման սկզբունքների ու ծավալների ուսումնասիրումը և, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն, համապատասխան պետական կամ ոչ պետական մարմիններ համապատասխան առաջարկություններ ներկայացնելը,
խզ) տնտեսական աճի վրա քաղաքացիական ավիացիայի ոլորտում վարվող քաղաքականության ազդեցության գնահատումը,
խէ) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ֆինանսական և տնտեսական ցուցանիշների մասով վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը,
խը) օդային փոխադրումների գների թափանցիկության, ավիափոխադրողների կողմից ուղևորների փոխադրումների ժամանակ սպասարկման պայմանների խախտումներից առաջացած հիմնախնդիրների, ինչպես նաև ավիափոխադրողների անվճարունակության հարցերի կանոնակարգման նպատակով համապատասխան չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:.
7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի իրավաբանական բաժինը վերակազմավորել իրավաբանական վարչության։ Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Իրավաբանական բաժին» բառերը փոխարինել Իրավաբանական վարչություն բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կողմից կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու և կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնող փոխադրողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 1010-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության» բառերով.
2) 6-րդ կետում ոչ ուշ, քան 20 և ոչ շուտ, քան 30 աշխատանքային օր առաջ» բառերը փոխարինել ոչ ուշ, քան 40 աշխատանքային օր առաջ» բառերով.
3) 11-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «տասնյոթ» բառով.
4) N 1 ձևի 1-ին կետում էկոնոմիկայի նախարարություն բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերով, «առնվազն քսան (20)» բառերը փոխարինել «ոչ ուշ քան քառասուն (40)» բառերով և «Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:» բառերը՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, էլ. փոստ՝ gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:» բառերով.
5) N 1 ձևի 10-րդ կետում էկոնոմիկայի նախարարությունը բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերով.
6) N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
7) N 3 ձևի 1-ին կետում էկոնոմիկայի նախարարություն` բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն`» բառերով և «Մհեր Մկրտչյան 5, 0010, հեռ.` 01159-72-07, ֆաքս` 52-65-77, էլ. փոստ` secretariat@mineconomy.am, ինտերնետային կայք` www.mineconomy.am:» բառերը՝ «Զվարթնոց» օդանավակայան 0042, էլ. փոստ՝ gdca@aviation.am, ինտերնետային կայք` www.aviation.am:» բառերով.
8) N 3 ձևի 4-րդ կետում էկոնոմիկայի նախարարությունը բառերը փոխարինել «քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 203-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1003-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածում ՀՀ էկոնոմիկայի նախարար և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ բառերը համապատասխանաբար փոխարինել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ բառերով, ինչպես նաև հանել «Անդամ - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերը.
2) N 2 հավելվածի`
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Հայտերի քննարկման նախապատրաստական աշխատանքները կատարում է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` լիազորված մարմին) աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչությունը (այսուհետ` քարտուղարություն), որն իրականացնում է խորհրդի քարտուղարության գործառույթները:,
բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում երեք» բառը փոխարինել երկու» բառով,
գ. 7-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «տասն» բառով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի:
6. Սահմանել, որ՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.
2) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերը քննվում են դրանք ներկայացնելու պահին գործող կարգին համապատասխան.
3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին տրված երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները.
4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները գործում են դրանցում նշված ժամկետներով.
5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերը քննվում են դրանք ներկայացնելու պահին գործող կարգին համապատասխան.
6) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օտարերկրյա օդանավ շահագործողներին տրված կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների մեջ փոփոխություններ կատարելու մասին հայտերի նկատմամբ, որոնք ներկայացվել են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կիրառվում են սույն որոշման պահանջները.
7) մինչև սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ հայտերն առցանց ներկայացնելու էլեկտրոնային համակարգի գործարկումը, հայտերը ներկայացվում են թղթային տարբերակով։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված