2 Փետրվարի 2017, 72 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը «վարորդի» բառից առաջ լրացնել «բուժհաստատությունների կողմից» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով ոստիկանության ծառայողի կողմից վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում) իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցին ներկայացվող հիմնական պահանջներն են՝
1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով՝ ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում՝ տեխնիկական միջոցի հիշողությունից.
2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը՝
ա. առանց արձանագրություն տպագրելու՝ 500-ից ոչ պակաս,
բ. արձանագրություն տպագրելով՝ 100-ից ոչ պակաս.
3) թույլատրելի սխալանքի սահմանները՝
ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար՝ +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի,
բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար՝ +-10%-ից ոչ ավելի.
4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը՝ 10 վրկ-ից ոչ ավելի.
5) չափումների արդյունքների հիշողություն՝ վերջին 20000 չափումներից ոչ պակաս.
6) սնուցումն ավտոնոմ AAA տիպի մարտկոցներով՝ փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ.
7) տվիչի շահագործման ժամկետ՝ 2 տարվանից ոչ պակաս.
8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ miniUSB).
9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները՝ -10° C-ից մինչև 50° C:».
4) որոշման NN 1, 2 և 3 հավելվածների վերնագրերը «ՎԱՐՈՐԴԻ» բառից առաջ լրացնել «ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով.
5) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: