19 Հունվարի 2017, 54 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂ ԱՆՁԻ ԲՆԱԿՎԵԼՈՒ (ԳՏՆՎԵԼՈՒ) ՎԱՅՐՈՒՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԱՏՆԱԴՐՈՇՄՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8.1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: