26 Հունվարի 2017, 46 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման 1-ին կետում «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի հուլիսի 1-ը» բառերով: