26 Հունվարի 2006, 59 - Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆԵՐԿԱՅԱ- ՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: