Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2016, 1367 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՎԵԼՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև «Զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների ձայնի իրավունքը և մասնակցությունն ապահովելու նպատակով կանոնադրական կապիտալում 2010 թվականի ընտրողական համալրման մասին» և «2010 թվականի ընդհանուր կապիտալի համալրման մասին» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կառավարիչների խորհրդի 2011 թվականի համապատասխանաբար NN 612 և 613 որոշումների 3-րդ պարբերության (f) կետի պայմաններով ու դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես Համաշխարհային բանկի անդամ պետության համար նախատեսված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընտրողական և ընդհանուր կապիտալում հավելյալ բաժանորդագրումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ ստորագրել 2010 թվականի ընտրողական կապիտալի համալրման և ընդհանուր կապիտալի համալրման շրջանականերում հավելյալ բաժանորդագրման հայտերի ձևաչափերը (համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածներ):
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ լրացնել «2010 թվականի ընտրողական կապիտալի համալրման և ընդհանուր կապիտալի համալրման շրջանակներում բաժանորդագրվող հավելյալ բաժնեմասերի մասին» իրավական հուշագիրը (N 3 հավելված):
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ 2,511,620.70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարի չափով վճարումն իրականացնել մինչև 2017 թվականի մարտի 16-ը:

 

Հավելված1

Հավելված2

Հավելված3

Արխիվ

2024

2023