22 Դեկտեմբերի 2016, 1349 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տնօրինության ներքո գտնվող՝ 29 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատակազմերին՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ սույն որոշման հավելվածում ներառված պետական մարմինների աշխատակազմերի միջոցների հաշվին: