15 Դեկտեմբերի 2016, 1354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման վերնագրում և 1-ին կետի 1-ին ենթակետում «լիցենզիաների ու թույլտվությունների» բառերը փոխարինել «եզրակացության (թույլատրող փաստաթղթի)» բառերով, իսկ «տարանցման» բառը` «տարանցիկ փոխադրման» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով.
«3) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) լրացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:».
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում`
1) ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման, տարանցման վրա.
2) զինված ուժերի, պետական ռազմականացված կազմակերպությունների, մաքսային մարմինների և դատախազության կարիքների համար քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման և (կամ) արտահանման վրա.
3) մինչև 1899 թվականն արտադրված հրազենի (բացառությամբ կենտրոնական բոցավառման ունիտար փամփուշտներ կրակողների), նետողական, օդաճնշիչ և մինչև 1945 թվականի վերջն արտադրված սառը զենքի արտահանման վրա.
4) մշակութային արժեք ունեցող, սակայն հնաոճի շարքը չդասված զենքի արտահանման հետ կապված հարաբերությունների վրա:».
4) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.
5) որոշումը լրացնել նոր՝ NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: