22 Դեկտեմբերի 2016, 1319 - Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 705-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղ:
2. Ընդունել ի գիտություն, որ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղը գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1885-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 705-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Մատենադարանի մասնաճյուղն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը:».
2) 16-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «պահպանումը» բառից առաջ լրացնել «ձեռքբերումը,» բառով.
3) 21-րդ կետից հանել «` մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով» բառերը.
4) 32-րդ կետի 3-րդ ենթակետում «ընտրությունը» բառը փոխարինել «, մասնաճյուղի ղեկավարի ընտրությունները» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: