Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2005, 30 - Ա

«ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 330030 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (քաղ. Երևան, Այվազովսկու 4) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել`

ա) հաշվեկշռային մեթոդով 74065 հազ. դրամ գնահատված արժեքով, 6480 քառ. մետր մակերեսով արտադրական պահեստը,

բ) հաշվեկշռային մեթոդով 1128 հազ. դրամ գնահատված արժեքով, 450 գծամետր երկարությամբ ավտոճանապարհը (տարածքային բարեկարգում) և 109 գծամետր երկարությամբ երկաթգիծը,

գ) հաշվեկշռային մեթոդով 15793 հազ. դրամ գնահատված արժեքով, 1764 քառ. մետր մակերեսով արտադրական ծառայության տեղամասը,

դ) հաշվեկշռային մեթոդով 1972 հազ. դրամ գնահատված արժեքով, 79,7 քառ. մետր մակերեսով էլեկտրական ենթակայանը,

ե) հաշվեկշռային մեթոդով 41540 հազ. դրամ գնահատված արժեքով, 3600 քառ. մետր մակերեսով գլխավոր պահեստը,

զ) հաշվեկշռային մեթոդով 4991 հազ. դրամ գնահատված արժեքով ավտոկանգառը, 3060 քառ. մետր մակերեսով տարածքի վրա տեղակայված՝ վարչական շենքից հաշված՝ եռաթռիչք երրորդ էստակադայի վերջնամասի հատվածը (102 գծամետր), 102 և 35 գծամետր երկարությամբ երկաթգծերը,

է) հաշվեկշռային մեթոդով 55938 հազ. դրամ գնահատված արժեքով, 3600 քառ. մետր մակերեսով մետաղյա իրերի պահեստը, 4500 քառ. մետր մակերեսով տարածքի վրա տեղակայված՝ վարչական շենքից հաշված՝ եռաթռիչք առաջին էստակադայի հատվածը (150 գծամետր) ու 120 գծամետր երկարությամբ երկաթգիծը,

ը) հաշվեկշռային մեթոդով 3150 հազ. դրամ գնահատված արժեքով` սույն որոշման հավելվածում նշված գույքը,

թ) վարչական շենքից` հաշվեկշռային մեթոդով 15746 հազ. դրամ գնահատված արժեքով, 950 քառ. մետր մակերեսով արտադրական տարածքը,

ժ) հաշվեկշռային մեթոդով 1742 հազ. դրամ գնահատված արժեքով՝ 1500 քառ. մետր մակերեսով տարածքի վրա տեղակայված՝ վարչական շենքից հաշված՝ եռաթռիչք երկրորդ էստակադայի միջնամասի հատվածը (50 գծամետր),

ժա) հաշվեկշռային մեթոդով 11608 հազ. դրամ գնահատված արժեքով՝ 9000 քառ. մետր մակերեսով տարածքի վրա տեղակայված՝ վարչական շենքից հաշված՝ եռաթռիչք երրորդ էստակադայի հատվածը (300 գծամետր), 400 գծամետր երկարությամբ երկաթգիծը և 10,8 քառ. մետր մակերեսով ավտոկշեռքը,

ժբ) հաշվեկշռային մեթոդով 9123 հազ. դրամ գնահատված արժեքով՝ 7260 քառ. մետր մակերեսով տարածքի վրա տեղակայված եռաթռիչք էստակադայի հատվածները, այդ թվում՝ վարչական շենքից հաշված` առաջին էստակադայի վերջնամասից՝ 1260 քառ. մետր (42 գծամետր), երկրորդ էստակադայի վերջնամասից` 6000 քառ. մետր (200 գծամետր), ինչպես նաև 200 և 50 գծամետր երկարությամբ երկաթգծերը

և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

1.2. Համապատասխան չափով՝ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, դրանց ձեռքբերմամբ և մարմամբ նվազեցնել «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

1.3. Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունները մարել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով և 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կարգով:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 6480 քառ. մետր մակերեսով արտադրական պահեստն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Սարգիս Խանոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Մուրացանի 6, 212ա տուն):

2.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 450 գծամետր երկարությամբ ավտոճանապարհը (տարածքային բարեկարգում) և 109 գծամետր երկարությամբ երկաթգիծն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Սարգիս Խանոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Մուրացանի 6, 212ա տուն):

2.3. Սահմանել 2.1-ին և 2.2-րդ կետերով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 30288 հազ. դրամ:

2.4. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 2.3-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 5 մլն դրամի չափով ներդրումներ, այդ թվում`

I տարում` 2 մլն դրամ,

II տարում` 3 մլն դրամ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 726912 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 1764 քառ. մետր մակերեսով արտադրական ծառայության տեղամասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ` քաղաքացի Հենրիկ Խաչատրյանին (անձնագիր` AA 0434912, տրված` 011-ի կողմից, 28.06.1996 թ., քաղ. Երևան, Չարենցի 40, բն. 25):

3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 79,7 քառ. մետր մակերեսով էլեկտրական ենթակայանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Հենրիկ Խաչատրյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0434912, տրված` 011-ի կողմից, 28.06.1996 թ., քաղ. Երևան, Չարենցի 40, բն. 25):

3.3. Սահմանել 3.1-ին և 3.2-րդ կետերով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 9910 հազ. դրամ:

3.4. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 3.3-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 2,5 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` նվազագույնը 30000 դրամ աշխատավարձով, հետևյալ համամասնությամբ`

I տարում` 1,0 մլն դրամ և 6 աշխատատեղ,

II տարում` 1,5 մլն դրամ և 8 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 288240 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 3600 քառ. մետր մակերեսով գլխավոր պահեստն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ` քաղաքացի Վոլոդյա Վարդանյանին (անձնագիր` AA 0411285, տրված` 012-ի կողմից, 07.06.1996 թ., քաղ. Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 12 շենք, բն. 95):

4.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության ավտոկանգառը, եռաթռիչք էստակադայից 3060 քառ. մետր մակերեսով հատվածն ու 102 և 35 գծամետր երկարությամբ երկաթգծերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վոլոդյա Վարդանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0411285, տրված` 012-ի կողմից, 07.06.1996 թ., քաղ. Երևան, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 12 շենք, բն. 95):

4.3. Սահմանել 4.1-ին և 4.2-րդ կետերով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 21191 հազ. դրամ:

4.4. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 4.3-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 4 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 1,0 մլն դրամ և 5 աշխատատեղ,

II տարում` 1,0 մլն դրամ և 3 աշխատատեղ,

III տարում` 2,0 մլն դրամ և 5 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 508584 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` 3600 քառ. մետր մակերեսով մետաղյա իրերի պահեստը, եռաթռիչք էստակադայի 4500 քառ. մետր մակերեսով հատվածն ու 120 գծամետր երկարությամբ երկաթգիծն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Ինսփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Վրացյան 71-Ա):

5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` որոշման հավելվածում ներկայացված գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Ինսփերեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Վրացյան 71-Ա):

5.3. Սահմանել 5.1-ին և 5.2-րդ կետերով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 24908 հազ. դրամ:

5.4. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 5.3-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) ստեղծել աշխատատեղեր` նվազագույնը 30000 դրամ աշխատավարձով և կատարել 2 մլն դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 1,0 մլն դրամ և 10 աշխատատեղ,

II տարում` 600 հազ. դրամ և 10 աշխատատեղ,

III տարում` 400 հազ. դրամ և 10 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 597790 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Այվազովսկու 4 հասցեում գտնվող վարչական շենքից 950 քառ. մետր արտադրական տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ` «ՍՍՕ Պլաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Ամիրյան 7/8):

6.2. Սահմանել 6.1-ին կետով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 8550 հազ. դրամ:

6.3. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի մասը` իր կադաստրային արժեքով:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 6.2-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 2,5 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` նվազագույնը 30000 դրամ աշխատավարձով` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 1,0 մլն դրամ և 10 աշխատատեղ,

II տարում` 1,5 մլն դրամ և 15 աշխատատեղ.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 255600 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

7.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության եռաթռիչք էստակադայի միջնամասից 1500 քառ. մետր մակերեսով հատվածն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Արմեն-Ալբերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (քաղ. Երևան, Գարեգին Նժդեհի 27/2, բն. 34):

7.2. Սահմանել 7.1-ին կետով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 1742 հազ. դրամ:

7.3. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 7.2-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) կատարել 15 մլն դրամի չափով ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 5,0 մլն դրամ և 6 աշխատատեղ` նվազագույնը 40000 դրամ աշխատավարձով,

II տարում` 10 մլն դրամ և 10 աշխատատեղ` նվազագույնը 50000 դրամ աշխատավարձով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 60931 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

8.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության եռաթռիչք էստակադայից 9000 քառ. մետր մակերեսով հատվածը, 400 գծամետր երկարությամբ երկաթգիծն ու 10,8 քառ. մետր մակերեսով ավտոկշեռքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Գեղամ Միքայելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0374659, քաղ. Երևան, Սունդուկյան փող., 44ա տուն):

8.2. Սահմանել 8.1-ին կետով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 11608 հազ. դրամ:

8.3. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

8.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 8.2-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 325133 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ`

I տարում` 5 մլն դրամ,

II տարում` 10 մլն դրամ,

III տարում` 5 մլն դրամ.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

9.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության եռաթռիչք էստակադայից 6000 և 1260 քառ. մետր մակերեսներով հատվածները, 200 և 50 գծամետր երկարությամբ երկաթգծերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ստեփան Ջանվելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AB 0493469, քաղ. Երևան, Ռուբինյանց 4, բն. 8):

9.2. Սահմանել 9.1-ին կետով` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի վաճառքի գինը` 9123 հազ. դրամ:

9.3. Սահմանել, որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքի զբաղեցրած` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը` իր կադաստրային արժեքով:

9.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 9.2-րդ կետով սահմանված վճարի և հողատարածքի կադաստրային գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 269352 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) 3 տարվա ընթացքում կատարել 20 մլն դրամի չափով ներդրումներ` հետևյալ համամասնությամբ.

I տարում` 5 մլն դրամ,

II տարում` 10 մլն դրամ,

III տարում` 5 մլն դրամ.

գ) վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի վաճառքի գումարը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

10.1. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

10.2. Սահմանել`

ա) «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 83480 հազ. դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 20870 հազ. դրամ:

10.3. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի ապրիլի 4-ի դրությամբ կազմել են 9754,0 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4515 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 4196 հազ. դրամ,

պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 11 հազ. դրամ,

անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 1032 հազ. դրամ:

10.4. «Լոգիստիկ կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 10.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով. որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 500880 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.6. Վճարումները կատարել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխության գրանցումից հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

11. Գաղտնի:

12. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում ապահովել մասնավորեցվող գույքի զբաղեցրած հողատարածքների սահմանների ու չափերի ճշգրտումը և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: