Կառավարության որոշումներ

22 Դեկտեմբերի 2016, 1334 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը և մրցույթի հաղթողին որոշելու կարգը հաստատելու մասին» N 1106 որոշման 1-ին կետով հաստատ-ված՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման կարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն կարգի 13-րդ կետում նշված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, հատկացնել այդ մարմնին` համապատասխան կազմակերպությանը փոխանցելու համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: