22 Դեկտեմբերի 2016, 1342 - Ա
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:
4. «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ալեքսանդր Խաչատուրյանին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր՝ AM0302451, տրված՝ 16.05.2011 թ.-ին, 010-ի կողմից, հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց փող., շ. 22):
5. Պետական գրանցման պահից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակել Ալեքսանդր Խաչատուրյանին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր՝ AM0302451, տրված՝ 16.05.2011 թ.-ին, 010-ի կողմից, հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց փող., շ. 22):
6. Լիազորել Ալեքսանդր Խաչատուրյանին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անձնագիր՝ AM0302451, տրված՝ 16.05.2011 թ.-ին, 010-ի կողմից, հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վարդանանց փող., շ. 22) իրականացնել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման հետ կապված աշխատանքները:
Հավելված