Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2016, 1302 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ) ԿՈՂՄԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 433 Գ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրա-պետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել պետական պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգը` համաձայն հավելվածի.
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝
1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ռազմական կարիքների համար այլ պետական պատվիրատուների համար թողարկվող, մշակվող և նորոգվող ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ռազմական արտադրանքի որակի և ընդունման հսկողությունը զինվորական ներկայացուցիչների կողմից իրականացնել համապատասխան պետական կառավարման մարմնի համաձայնությամբ.
2) Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում օտարերկրյա պետության համար թողարկվող, մշակվող և նորոգվող ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ռազմական արտադրանքի որակի և ընդունման հսկողությունը զինվորական ներկայացուցիչների կողմից իրականացնել միջազգային կամ միջպետական համաձայնագրերի հիման վրա:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, գիտահետազոտական, կոնստրուկտորական և այլ կազմակերպություններում պաշտպանության նախարարության պատվերներով մշակվող, նորոգվող և մատակարարվող սպառազինության և ռազմական տեխնիկայի պատշաճ որակի և լրակազմության ապահովման համար ձեռնարկությունների ղեկավարների, այնտեղ տեղակայված զինվորական ներկայացուցիչների պարտականությունների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 433 գ որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 


Հավելված

Արխիվ

2024

2023