15 Դեկտեմբերի 2016, 1282 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 , 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2016 թվականին հատկացնել 13563.3 հազ. դրամ, որից՝ 6 կիլովոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 9596.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով), արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով՝ 3150.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով), չինական աշխատակազմի ժամանակավոր բնակավայր և շինանյութի ժամանակավոր պահեստ կառուցելու համար 2017 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում 1000 քառ. մետր հողատարածքի վարձակալության ծախսերի փոխհատուցման նպատակով՝ 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով) և 6 կիլովոլտ լարման մալուխների տեղափոխման ու սնուցման, արտաքին ջրամատակարարման և կենցաղային կոյուղու ցանցի շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման նպատակով՝ 316.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով):
3. Հաստատել գնման գործարքների ցանկը՝ համաձայն N 5 հավելվածի:
4. Սահմանել, որ N 5 հավելվածով ներկայացված գնման գործարքների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպան մասին կարգի 74-րդ կետի պահանջները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: