Կառավարության որոշումներ

19 Հունվարի 2006, 28 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԶԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 143-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի (գաղտնի):

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

ա) սահմանված կարգով ապահովել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի համապատասխան նյութերի գաղտնազերծումը և ազդօրինակների հրատարակումը.

բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի ղեկավարին ճյուղային ու համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզականի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023