Կառավարության որոշումներ

1 Դեկտեմբերի 2016, 1237 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ և Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Հրազդան-1» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին»
N 408 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման ամբողջ տեքստում «Հրազդան-10» բառերը փոխարինել «Ընդունելությունների տուն» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:»: