2 Փետրվարի 2006, 88 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում ուղևորատար տրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված կարգի 42-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) տեխնիկական վիճակի համար հավասար միավորներ հավաքած կազմակերպություններից նախապատվությունը տրվում է վնասակար արտանետումների չեզոքացուցիչներով կահավորված` առավել թվով տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությանը»: