Կառավարության որոշումներ

18 Նոյեմբերի 2016, 1187 - Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները՝ համաձայն հավելվածի.
2) որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների ռեեստրի վարումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
2 . Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված