Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2006, 71 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ տողերով.

«340100 Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ

340101 Քաղաքացիական պաշտպանություն

340102 Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ)

340103 Հրդեհային պաշտպանություն

340104 Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն)

340105 Փրկարարական գործ

340106 Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սար քավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023