Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2016, 1096 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Լոռու և Արմավիրի մարզպետարաններին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքատեսակների, ծառայությունների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա որոշ ապրանքատեսակների, ծառայությունների և շինարարական աշխատանքների ցանկը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված