Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2016, 1107 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից տեղեկատվություն և քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 633-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերն անմիջականորեն ներկայացվում են գործակալություն կամ հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորին այսուհետ՝ օպերատոր: Քաղվածքը տրամադրվում է գործակալության կողմից կամ օպերատորի միջոցով: Օպերատորի միջոցով տրամադրված քաղվածքի օրինակը հաստատվում է օպերատորի կնիքով և համարվում է գործակալության կողմից օպերատորին էլեկտրոնային կրիչի վրա փոխանցված քաղվածքի բնօրինակ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 10-ից: