27 Հոկտեմբերի 2016, 1097 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 823-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի և Գեղարքունիքի մարզպետարաններին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 823-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «411,630.0» թիվը փոխարինել «316,211.4» թվով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «316,000.0» թիվը փոխարինել «212,021.4» թվով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «95,630.0» թիվը փոխարինել «104,190.0» թվով.
4) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին Արարատի մարզի Փոքր Վեդիի, Լուսառատի, Նոր կյանքի և Մրգավետի համայնքներում ներքին գազատարների կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրերում կատարել փոփոխություն՝ աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով 2016 թվականի դեկտեմբերի 15-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: