Կառավարության որոշումներ

27 Հոկտեմբերի 2016, 1090 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության թռիչքային կանոնները հաստատելու մասին» N 737-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 2-րդ կետում՝
ա. «աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«աերոնավիգացիոն տեղեկատվության ժողովածու` երկարաժամկետ աերոնավիգացիոն տեղեկատվություն և կարևոր աերոնավիգացիոն նշանակություն ունեցող հրապարակումներ պարունակող ժողովածու.»,
բ. «ավտոմատացված կախյալ դիտարկման Էյ Դի Էս (ADS) համաձայնագիր» պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«արտաքին օդաչու՝ անձ, ում շահագործողի կողմից վստահված է կատարել անհրաժեշտ պարտականություններ՝ հեռակառավարվող անօդաչու օդանավի թռիչքի իրականացման համար, և ով ամբողջ թռիչքի ժամանակահատվածում համագործակցում է համապատասխան օդային երթևեկությունն սպասարկող մարմինների հետ.
անօդաչու օդանավ՝ օդանավ, որը նախատեսված է առանց օդանավում գտնվող օդաչուի թռիչքներ իրականացնելու համար:»,
գ. «հարաբերական բարձրություն» պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«հեռակառավարման կետ՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի տարր՝ ներառյալ սարքավորումները, որոնք օգտագործվում են հեռակառավարվող անօդաչու օդանավի կառավարման համար.
հեռակառավարվող անօդաչու օդանավի դիտորդ՝ շահագործողի կողմից նշանակված, պատրաստված և իրավասու անձ, ով տեսողական դիտարկման միջոցով օգնում է արտաքին օդաչուին անվտանգ կառավարել հեռակառավարվող անօդաչու օդանավը.
հեռակառավարվող անօդաչու համակարգ՝ հեռակառավարվող անօդաչու օդանավ, նրա հետ կապված հեռակառավարման կետեր, անհրաժեշտ ղեկավարման և հսկման գծեր և ցանկացած այլ տարրեր, որոնք թվարկված են այդ տիպի հաստատված նախագծում.
հեռակառավարվող անօդաչու օդանավ՝ անօդաչու օդանավ, որը կառավարվում է հեռակառավարման կետից:»,
դ. «ձևավոր թռիչք» պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ղեկավարման և հսկման գիծ Սի 2 (С2)՝ տվյալների հաղորդման գիծ, որն անհրաժեշտ է հեռակառավարվող անօդաչու օդանավի և հեռակառավարման կետի միջև կապի համար:»,
ե. «ներկայացված թռիչքային պլան» պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«շահագործող անձ՝ կազմակերպություն, որն զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ առաջարկում է իր ծառայություններն այդ բնագավառում:»,
զ. «շրջանային նավիգացիա» բառերից հետո կետը լրացնել «Ար ՆԱՎ (RNAV)» բառերով,
է. «սարքավորումներով մոտեցման ընթացակարգ» բառերից հետո կետը լրացնել «Այ Էյ Փի (IAP)» բառերով,
ը. «ոչ ճշգրիտ մոտեցման ընթացակարգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ոչ ճշգրիտ մոտեցման ընթացակարգ Էն Փի Էյ (NPA)՝` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ, որոնք նախատեսված են Էյ (A) տիպի երկչափ (2D) սարքավորումներով մոտեցման ընթացակարգերի իրականացման համար (լրացուցիչ տեղեկատվությունը՝ ըստ ԻԿԱՕ-ի Փաստ. 9168 փաստաթղթով Փանս-Օփս (PANS-OPS) I հատորի.»,
թ. «ուղղաձիգ ուղղորդմամբ մոտեցման ընթացակարգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ուղղաձիգ ուղղորդմամբ մոտեցման ընթացակարգ Էյ Փի Վի (APV)` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ, որոնք նախատեսված են Էյ (A) տիպի եռաչափ (3D) սարքավորումներով մոտեցման ընթացակարգերի իրականացման համար՝ օգտագործելով բնութագրերի վրա հիմնված նավիգացիան ՊԲՆ (PBN).»,
ժ. «ճշգրիտ մոտեցման ընթացակարգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ճշգրիտ մոտեցման ընթացակարգ Փի Էյ (РА)` սարքավորումներով մոտեցման ընթացակարգ, որոնք նախատեսված են Էյ և Բի (A, B) տիպերի եռաչափ (3D) սարքավորումներով մոտեցման ընթացակարգերի իրականացման համար՝ օգտագործելով հետևյալ նավիգացիոն համակարգերը՝ Այ Էլ Էս, Էմ Էլ Էս, Ջի Էլ Էս և I կատեգորիայի Սի ԲԱՍ (ILS, MLS, GLS SBAS). սարքավորումներով մոտեցման ընթացակարգերի տիպերը՝ համաձայն ԻԿԱՕ-ի N 6 հավելվածի.»,
ժա. «վթարատեղեկատվական սպասարկում» պարբերությունից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«վիզուալ թռիչք ուղիղ տեսանելիության սահմաններում՝ թռիչք, որի ընթացքում արտաքին օդաչուն կամ հեռակառավարվող անօդաչու օդանավի դիտորդն առանց սարքավորումների օգնության ամիջական տեսողական կապ է պահպանում հեռակառավարվող անօդաչու օդանավի հետ.».
2) 59-րդ կետում՝
ա. «անկանխատեսելի շեղումներ են առաջանում,» բառերը փոխարինել «առաջանում են շեղումներ, ապա» բառերով,
բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ՕԵԿ մարմնի կողմից տրված կամ թռիչքային պլանում նշված օդանավի իրական օդային արագության (ՄԱԽ թիվ) շեղում՝ եթե հաստատված օդանավի իրական օդային արագությունը (ՄԱԽ թիվը) կրեյսերական բարձրության վրա շեղվում է ՄԱԽ թվի արժեքներից ±0,02-ի չափով կամ ավելի, կամ ±19 կմ/ժ (10 հանգույց) կամ ավելի, ապա դրա մասին տեղեկացվում է համապատասխան օդային երթևեկությունն սպասարկող մարմնին.»,
գ. 3-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «2» թվով.
3) 74-րդ կետից «որոշում է» բառերից հետո հանել «համապատասխան» բառը.
4) 9-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՆՕԴԱՉՈՒ ՉԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՕԴԱՊԱՐԻԿ, ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՆՕԴԱՉՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ».
5) 115-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«115. Անօդաչու չկառավարվող օդապարիկն արձակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կազմակերպման կարգի 29-րդ կետի դրույթների համաձայն՝ օդային երթևեկությունն սպասարկող մարմինների կողմից համաձայնության առկայության դեպքում:».
6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 36

ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԱՆՕԴԱՉՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

134. Հեռակառավարվող անօդաչու օդանավերը շահագործելիս՝ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մարդկանց, գույքի և այլ օդանավերի համար վտանգները՝ միևնույն ժամանակ պահպանելով ԻԿԱՕ-ի N 2 հավելվածի պահանջները:
135. Հեռակառավարվող անօդաչու համակարգը, որը մասնակցություն ունի միջազգային աերոնավիգացիայում, չի շահագործվում առանց համապատասխան թույլտվության՝ այն պետության կողմից, որի տարածքից իրականացվում է հեռակառավարվող անօդաչու օդանավի թռիչքը:
136. Հեռակառավարվող անօդաչու օդանավերի թռիչքը մեկ այլ պետության տարածքով չի կարող իրականացվել՝ առանց տվյալ պետության կողմից տրված հատուկ թույլտվության առկայության: Նման թույլտվությունը կարող է սահմանված լինել համապատասխան պետությունների միջև կնքված համաձայնագրով:
137. Թույլտվություն ստանալու գործընթացը և համաձայնեցումը, որոնք սահմանված են սույն կարգի 135-րդ և 136-րդ կետերով, իրականացվում են նախքան թռիչքը, եթե թռիչքի պլանավորման ժամանակ ակնկալվում է, որ օդանավը կարող է մտնել համապատասխան օդային տարածք:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: