Կառավարության որոշումներ

20 Հոկտեմբերի 2016, 1082 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ, 33 րդ, 35-րդ և 36 րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով.
«3.2. Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ է նշանակվում` անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից: Եթե այդ անձը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են ծառայության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:»,
բ. 4-րդ կետից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողի,» բառերը,
գ. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Առաջին խմբի հաշմանդամին, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը լիազորագրի հիման վրա կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում ներկայացվում է նաև այլ անձի անձը հաստատող փաստաթուղթը:»,
դ. 10-րդ կետի 1-ին ենթակետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «բնօրինակների» բառով, իսկ 3-րդ ենթակետում «Մնացած» բառը փոխարինել «Մյուս բնօրինակ» բառերով,
ե. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին, 14.2-րդ, 14.3-րդ և 14.4-րդ կետերով.
«14.1. Եթե անձն աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել համապատասխան մարմնի հետ և սույն կարգի 15-րդ կետում նշված գրանցամատյաններում և էլեկտրոնային տվյալների բազաներում բացակայում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա համապատասխան մարմնում աշխատելու (վարձու աշխատանք կատարելու) ժամանակահատվածում սոցիալական վճարներ կամ եկամտային հարկ վճարած լինելը կամ աշխատավարձ ստանալը ճշտվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
14.2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում մինչև 2013 թվականի հունվարի 1-ը սոցիալական վճարներ կատարած լինելը չի ճշտվում (սոցիալական վճարներ կատարելը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում): Այս դեպքում օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա:
14.3. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում 2013 թվականի հունվարի 1-ից հետո աշխատավարձ (եկամուտ) ստանալը կամ եկամտային հարկ վճարելը հաստատվում է համապատասխան մարմնի տված տեղեկանքի հիման վրա, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:
14.4. Սույն կարգի 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ կետերում նշված տեղեկանքում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հիմքերը (հրամաններ, անձնական հաշվառման գրքեր (քարտեր) և այլ փաստաթղթեր), անձի ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), պաշտոնը (միայն սույն կարգի 14.1-ին կետում նշված դեպքում), վարձու աշխատանք կատարելու կամ ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), տեղեկանքը տվող համապատասխան մարմնի անվանումը և պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը: Տեղեկանքը կնքվում է համապատասխան մարմնի կնիքով:»,
զ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ և 15.4-րդ կետերով.
«15.1. Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու կամ այլ դեպքերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտով սահմանված է արխիվային տեղեկանքներ կամ արխիվային տվյալներ (տեղեկություններ) պարունակող այլ փաստաթղթեր (այսուհետ՝ արխիվային փաստաթուղթ) ներկայացնելու անհրաժեշտություն, սակայն դրանք համապատասխան դիմումին կից չեն ներկայացվում, ապա արխիվային փաստաթուղթը «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ ազգային արխիվ) ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ համապատասխան հարցում կատարելու միջոցով: Հարցումը կատարելու և հարցմանը պատասխանելու կարգը սահմանվում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի ղեկավարների համատեղ հրամանով սահմանած կարգով: Ընդ որում, սույն կետում նշված դեպքում (եթե կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն արխիվային փաստաթուղթն ստանում է ազգային արխիվից) այդ փաստաթուղթը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու օր է համարվում այն դիմումը ներկայացնելու օրը, որի հիման վրա կատարվել է հարցումը (ազգային արխիվից ստացվել է արխիվային փաստաթուղթը): Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ): Հարցումը կատարվում է, եթե կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվել՝
1) գործատուի անվանումը (ըստ անհրաժեշտության՝ տեղեկատվություն գործատուի անվանափոխության վերաբերյալ).
2) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակահատվածի սկիզբը և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը կամ ամիսը, տարեթիվը, կամ տարեթիվը).
3) ըստ անհրաժեշտության (եթե տվյալների սուբյեկտը փոխել է անունը կամ հայրանունը, կամ ազգանունը)՝ տեղեկություններ անունը կամ հայրանունը, կամ ազգանունը փոխելու մասին.
4) սույն կետում նշված համատեղ հրամանով սահմանած դեպքում՝ այլ տվյալներ:
15.2. Սույն կարգի 32-րդ կետում նշված՝ համաձայնագրի մասնակից պետությունում աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է այդ պետությունում սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթի հիման վրա: Եթե կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) կամ կենսաթոշակի տեսակը փոխելու գրավոր դիմումին չի կցվում այդ փաստաթուղթը, ապա փաստաթուղթն ստանում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ հարցման միջոցով: Հարցումը կատարվում է դիմումը ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե, համաձայն ստացված պատասխանի, անձն այդ պետությունում չի կատարել սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կամ չի ստացել աշխատավարձ, ապա հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին: Եթե, համաձայն ստացված պատասխանի, անձը համաձայնագրի մասնակից պետությունում կատարել է սոցիալական վճարներ (դրանց փոխարինող հարկեր կամ այլ պարտադիր վճարներ) կամ ստացել է աշխատավարձ, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացնելու օրվանից նշանակում է կենսաթոշակ (վերահաշվարկում է կենսաթոշակի չափը) կամ փոխում է կենսաթոշակի տեսակը՝ համապատասխան աշխատանքային գործունեության ժամանակահատվածը հաշվառելով աշխատանքային ստաժում: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):
15.3. Սույն կարգի 15.2-րդ կետի իմաստով փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստացվելու օր է համարվում փոստային կնիքի վրա նշված օրը կամ առձեռն ներկայացված պատասխանը ծառայությունում մուտքագրվելու օրը:
15.4. Սույն կարգի 32-րդ կետում նշված՝ համաձայնագրի մասնակից պետությունում 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում:»,
է. 28-րդ կետից հանել «(կամ ժամավճարով)» բառերը, իսկ 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին, 33.2-րդ և 33.3-րդ կետերով.
«33.1. Եթե սույն կարգի 33-րդ կետում նշված անձին կենսաթոշակ նշանակելը (վճարելը) մերժվում է այդ կետում նշված տեղեկանքը չներկայացնելու հիմքով (եթե այդ տեղեկանքի առկայության դեպքում անձին կնշանակվեր կենսաթոշակ), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, տեղեկանքն ստանալու համար, ոչ ուշ, քան դիմումը մերժելու օրը, համապատասխան հարցում է կատարում համաձայնագրի մասնակից պետության կենսաթոշակ նշանակող մարմին: Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին, եթե, համաձայն ստացված պատասխանի, այդ պետությունում անձին կենսաթոշակ է նշանակվել:
33.2. Եթե, համաձայն սույն կարգի 33.1-ին կետում նշված պատասխանի, անձին համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ չի նշանակվել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, հարցման պատասխանն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձին նշանակում է կենսաթոշակ: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմելու օր է համարվում հարցումը կատարելու համար հիմք հանդիսացած՝ սույն կարգի 33.1-ին կետում նշված դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):
33.3. Սույն կարգի 31.1-ին և 33.2-րդ կետերի իմաստով հարցման պատասխանն ստացվելու օր է համարվում փոստային կնիքի վրա նշված օրը կամ առձեռն ներկայացված պատասխանը ծառայությունում մուտքագրվելու օրը:»,
ը. 40.1-ին կետում «45» թիվը փոխարինել «50» թվով,
թ. 42-րդ կետից հանել «2-րդ,» բառը,
ժ. 43-րդ կետի 1-ին ենթակետից հանել «առնվազն 6 ամիս» բառերը,
ժա. 43.1-ին կետի 3-րդ ենթակետի առաջին նախադասությունից հանել «, ինչպես նաև մինչև զինվորական կենսաթոշակ նշանակելու օրն ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը» բառերը,
ժբ. 48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն Հայաստանի Հանրապետությունից բացակայում է տասներկու ամսվանից ավելի: Այդ հանգամանքը ճշտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա` կենսաթոշակառուի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:»,
ժգ. 49-րդ կետում «2-րդ ենթակետում» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ և 4 րդ ենթակետերում» բառերով,
ժդ. 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերականգնելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից:»,
ժե. 51.3-րդ կետում «քաղաքացու» բառը փոխարինել «քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա» բառերով,
ժզ. 51.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում, կենսաթոշակ վճարելը վերսկսվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է` անկախ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից:»,
ժէ. 51.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51.6-րդ և 51.7-րդ կետերով.
«51.6. Եթե սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը մերժվում է այդ պետությունում կենսաթոշակ նշանակած չլինելու մասին փաստաթուղթը չներկայացնելու հիմքով (եթե այդ փաստաթղթի առկայության դեպքում կվերականգնվեր կենսաթոշակ ստանալու իրավունքը կամ կվերսկսվեր կենսաթոշակ վճարելը կամ կվճարվեր չվճարված կենսաթոշակի գումարը), ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ նշանակած լինելու հանգամանքը ճշտելու համար, ոչ ուշ, քան դիմումը մերժելու օրը, համապատասխան հարցում է կատարում այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմին: Հարցման պատասխանն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դրա մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու (վճարելու) համար դիմած անձին, եթե, համաձայն ստացված պատասխանի, այդ պետությունում անձին կենսաթոշակ է նշանակվել:
51.7. Եթե, համաձայն սույն կարգի 51.6-րդ կետում նշված պատասխանի, անձին համաձայնագրի մասնակից պետությունում կենսաթոշակ չի նշանակվել, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, անկախ կենսաթոշակառուի կողմից կրկին դիմելու հանգամանքից, փաստաթուղթը (հարցման պատասխանը) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով վերականգնում է անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը և (կամ) վերսկսում է կենսաթոշակ վճարելը և (կամ) վճարում է չվճարված կենսաթոշակի գումարը: Ընդ որում, այս դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու) համար դիմելու օր է համարվում հարցումը կատարելու համար հիմք հանդիսացած՝ սույն կարգի 51.3-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար (ամբողջությամբ):»,
ժը. 52.1-ին կետը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, եթե անձն օրենքով այդ կենսաթոշակի իրավունքն ունի» բառերով, իսկ 52.4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 52.5-րդ կետով.
«52.5. Եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն դիմում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար, ապա աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝
1) պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցվելու) կամ աշխատանքից ազատվելու, կամ այդ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
2) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում.
3) հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում.
4) դիմելու օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո:
Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ապա վճարված կենսաթոշակի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:»,
ժթ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 94-րդ կետով.
«94. Սույն կարգի 15.1-ին, 15.2-րդ, 15.3-րդ, 33.1-ին, 33.2-րդ, 33.3-րդ, 51.6-րդ և 51.7-րդ կետերի դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ համապատասխան դիմումը ներկայացվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո:».
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 5-րդ կետը «գործունեության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու)» բառերով,
բ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Մետրոպոլիտենի էլեկտրագնացքի մեքենավարների, մեքենավարի օգնականների, մեքենավար-հրահանգիչների աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է մեկ ամբողջ հինգ տասնորդական գործակցի կիրառմամբ:»,
գ. 10-րդ կետը «համաձայնագրեր» բառից հետո լրացնել «կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը» բառերով,
դ. 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1.-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով.
«21.1. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է շտեմարան ներառված տվյալների հիման վրա: Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է հետևյալ կարգով՝
1) հաշվարկվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում քաղաքացիաիրավական յուրաքանչյուր պայմանագրի սկզբից մինչև այդ պայմանագրի ժամկետն ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) օրը, ամիսը, տարեթիվն ընկած ժամանակահատվածը՝ հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները.
2) հաշվի առնելով սույն կարգի 3-րդ կետը՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի ընդհանուր տևողությունը.
3) հաշվի առնելով սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի դրույթները՝ հաշվարկվում է քաղաքացիաիրավական բոլոր պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարի չափը.
4) քաղաքացիաիրավական պայմանագրերի ժամանակահատվածները համընկնելու դեպքում սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) հաշվառվում է դրանցից մեկը, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացված եկամուտներից վճարված եկամտային հարկի ամբողջ գումարը հաշվառվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի չափի մեջ.
5) քաղաքացիաիրավական պայմանագրի ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածի հետ համընկնելու դեպքում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի) համընկնող ժամանակահատվածը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածում (սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունում) չի հաշվառվում, իսկ տվյալ պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարը համամասնորեն նվազեցվում է` հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի համընկնող և ընդհանուր ժամանակահատվածների հարաբերակցությունը.
6) հիմք ընդունելով քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ընթացքում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը՝ հաշվարկվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողի եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարների չափը (եկամտային հարկի գումարը, որը կհաշվարկվեր սույն կետի 1-ին ենթակետում նշված յուրաքանչյուր ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողին վճարված եկամուտներից), ինչպես նաև այդ գումարների հանրագումարը.
7) հաշվարկվում է սույն կետի 3-րդ ենթակետում նշված՝ վճարված եկամտային հարկի գումարի և սույն կետի 6-րդ ենթակետում նշված հանրագումարի քանորդը.
8) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը մեծ կամ հավասար է մեկի, ապա սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողությունը հաշվառվում է աշխատանքային ստաժում.
9) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված քանորդը փոքր է մեկից, ապա աշխատանքային ստաժում հաշվառվում է քանորդի և սույն կետի 2-րդ ենթակետում նշված տևողության արտադրյալը:
21.2. Քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եթե, համաձայն շտեմարան ներառված տվյալների՝
1) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության սկիզբը մինչև 2013 թվականի հունվարի 1-ն է.
2) քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը չի ավարտվել (պայմանագիրը չի լուծվել, չի դադարել):
21.3. Անհատ ձեռնարկատիրոջն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին ենթակետերով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը նրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած ժամանակահատվածում աշխատելու հիմքով չի դադարեցվում (անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք):»,
ե. 24.1-ին կետի 4-րդ ենթակետի «է», «ը» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը թատերական ֆակուլտետում չի գերազանցում 5 տարին, իսկ կերպարվեստի ֆակուլտետում՝ 6 տարին,
ը. Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 5 տարին,
թ. Երևանի ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումում, եթե ուսման ժամանակահատվածը չի գերազանցում 3 տարին:»,
զ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եթե դիպլոմում (ատեստատում, վկայականում) նշված չէ պետական (ավարտական) հանձնաժողովի որոշման օրը, ապա որոշման օր է համարվում ավարտական տարվա հուլիսի 1-ը:»,
է. 31-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.
«31.1. ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետությունում ծառայած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, որում պետք է նշված լինեն տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, տեղեկանքի համարը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետությունում ծառայած ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), զինվորական կոչումը, ծառայության վայրը, ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), այդ պետությունում ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը):»,
ը. 32-րդ կետը «տեղեկանքով» բառից հետո լրացնել «, որում նշվում են դիվանագիտական ծառայության մեկնած անձի ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում), ծառայության վայրը, ծառայության ժամանակահատվածի սկիզբը (օրը, ամիսը, տարեթիվը) և վերջը (օրը, ամիսը, տարեթիվը), մյուս ամուսնու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում նշված լինելու դեպքում)» բառերով,
թ. 53-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 54-րդ կետով.
«54. Աշխատանքային գրքույկում ջնջումների կամ ոչ հստակ կամ սխալ կամ ոչ լիարժեք գրառումների պատճառով (սույն կետի իմաստով, այսուհետ՝ անճշտություն) աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրը կամ ամիսը կամ օրը և ամիսը որոշելու անհնարինության դեպքում, եթե չեն ներկայացվում սույն կանոնների 10-րդ կետում նշված փաստաթղթերը և՝
1) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու օրվան, ապա աշխատանքի ընդունվելու օր է համարվում տվյալ ամսվա վերջին օրը, իսկ աշխատանքից ազատվելու օր՝ տվյալ ամսվա առաջին օրը.
2) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս է համարվում տվյալ տարվա դեկտեմբերը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս՝ տվյալ տարվա հունվարը.
3) անճշտությունը վերաբերում է աշխատանքի ընդունվելու կամ աշխատանքից ազատվելու ամսվան և օրվան, ապա աշխատանքի ընդունվելու ամիս և օր է համարվում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ աշխատանքից ազատվելու ամիս և օր՝ տվյալ տարվա հունվարի 1-ը:».
3) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման N 5 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 1-ին ենթակետը «տեխնիկներ» բառից հետո լրացնել «շարժիչագործներ (մոտորիստներ)» բառով.
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր:».
5) որոշման N 6 հավելվածում՝
ա. 1-ին կետի 3-րդ սյունակը «ջոկատավար» բառից հետո լրացնել «(մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)» բառերով, իսկ «տեղակալներ,» բառից հետո լրացնել «արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալներ (փոխտնօրեններ), կազմակերպիչներ,» բառերով,
բ. 5-րդ կետի 3-րդ սյունակը «մանկավարժ» բառից հետո լրացնել «, արտադրական ուսուցման վարպետ (վարպետ-դաստիարակ, վարպետ-դասատու)» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Սույն ցանկի 1-ին և 5-րդ կետերով սահմանված՝ մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպչի, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների գծով տնօրենի (դիրեկտորի) տեղակալների (փոխտնօրենների), կազմակերպիչների, արտադրական ուսուցման վարպետի (վարպետ-դաստիարակի, վարպետ-դասատուի) մասնագիտություններով և պաշտոններում աշխատած ժամանակահատվածները մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառվում են (մասնակի կենսաթոշակը նշանակվում կամ վերահաշվարկվում են) 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ներկայացված դիմումների հիման վրա: Ընդ որում, 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի մարտի 1-ը դիմելու (գրավոր դիմում ներկայացնելու) դեպքում մասնակի կենսաթոշակը նշանակվում է (մասնակի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է) 2016 թվականի հոկտեմբերի 1-ից, բայց ոչ շուտ, քան մասնակի կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից:».
6) որոշման N 9 հավելվածը`
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մանկատանն ապրող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վճարելու համար սույն կարգով սահմանված կանոնների համաձայն:»,
բ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
«18.1. Եթե երեխան մանկատնից դուրս է գրվում մինչև իր 18 տարին լրանալը, ապա մանկատան ղեկավարը նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին, 14 տարին լրացած լինելու դեպքում՝ նաև երեխային, սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, տալիս է գրավոր ծանուցում այն մասին, որ երեխայի կենսաթոշակի վճարումը շարունակելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:».
7) որոշման N 10 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) չի ներկայացվում, եթե հանրային ծառայությունների համարանիշը ներառված է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (արտացոլված է դիմումում):»,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշմամբ սահմանված` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշմամբ սահմանված ժամանակավոր վկայականը.
5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձի չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու դիմում ներկայացնելու (չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու) համար՝ օտարերկրյա քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 318-Ն որոշմամբ սահմանված՝ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը:»,
գ. 7-րդ կետում «NN 1 կամ 2» բառերը փոխարինել «NN 1, 2, 3 կամ 4» բառերով,
դ. 19.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը.»,
ե. 20-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, իսկ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած զինծառայողը` զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ զինվորական ծառայողական պարտականությունները կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` բժշկական ճառագայթաբանության գիտահետազոտական ինստիտուտ) տված փաստաթուղթը կամ միջգերատեսչական փորձաքննության խորհրդի եզրակացությունը հիվանդության պատճառական կապի մասին» բառերով,
զ. 26-րդ կետի 1-ին ենթակետում «կերակրողի» բառը փոխարինել «կենսաթոշակառուի» բառով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում համատեղ հրամանով հաստատել արխիվային փաստաթուղթը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից հարցում կատարելու և «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հարցմանը պատասխանելու կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մետրոպոլիտենի էլեկտրագնացքի մեքենավարներին, մեքենավարի օգնականներին, մեքենավար-հրահանգիչներին նշանակված արտոնյալ պայմաններոով կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` օրենքի 15-րդ հոդվածին և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված գործակցին համապատասխան:
5. Սույն որոշման 4-րդ կետով սահմանված դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերի հիման վրա, իսկ կենսաթոշակառուի գրավոր դիմելու և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: