Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2006, 70 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1646-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի N 525 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1646-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ տողերով.

«3500 Կենսագործունեության անվտանգություն

3501 Հրդեհային պաշտպանություն

3502 Հրշեջ - փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

3503 Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: