20 Հոկտեմբերի 2016, 1070 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 1241-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում և որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «70/1» թիվը փոխարինել «29/1» թվով.
2) որոշման 4-րդ, 11-րդ և 14-րդ կետերում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «զարգացման» բառով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. 10-րդ կետում «հանրակացարաններում բնակվողների» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների)՝ պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության կազմակերպմանն ուղղված» բառերով,
բ. 11-րդ կետում «տարածքի՝ վարձակալությամբ տրամադրում» բառերը փոխարինել «տարածքների սպասարկման աշխատանքների իրականացում» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «70/1» և «70/2» թվերը համապատասխանաբար փոխարինել «29/1» և «29/2» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: