Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2016, 1062 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ի դեմս`
ա. միգրացիոն պետական ծառայության,
բ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության.».
2) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն ի դեմս` փրկարար ծառայության ճգնաժամային ազգային կենտրոնի (վարչություններ),».
3) որոշման հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ և 20-րդ ենթակետերով.
«19) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելը.
20) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողի կամ կամավորականի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորած համարվելը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: