13 Հոկտեմբերի 2016, 1051 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետությանը` Հրաժարում` հօգուտ պետության մաքսային ընթացակարգով հանձնված՝ 17,720.3 հազ. դրամ արժեքով Diesel Generator set DCM70/64/70KW էլեկտրական դիզելային գեներատորը, 2,480,649.2 հազ. դրամ արժեքով MCR devices 1 set եթերի կառավարման համակարգը, 5,400.3 հազ. դրամ արժեքով ATEME CM 5000-1-HD-MLB հեռուստատեսային ազդանշանի էնկոդերը, 188.5 հազ. դրամ արժեքով Attenuator, 12dB, 24W, 10Mhz-2.4 Ghz տրանզիստորների մասերը, 2,920.6 հազ. դրամ ընդհանուր արժեքով 2 հատ NV8500 Hybrid router control հեռուստատեսային ազդանշանի էնկոդերի մասերը և 2,880.2 հազ. դրամ արժեքով 16 input 3G/HD-SDI input moduel with quad flexbridge output ղեկավարման վահանակի մասը` 2,509,759.10 հազ. դրամ ընդհանուր արժեքով, սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Հայաստանի հանրային հեռուստաընկերություն փակ բաժնետիրական ընկերությանը: