13 Հոկտեմբերի 2016, 1045 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 141-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 415-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) չեղյալ ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) 2-րդ կետից հանել «, իսկ 2-րդ ենթակետը` 2017 թվականի հունվարի 1-ից» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 846-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 415-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «և 13.2-րդ կետերն» բառերը փոխարինել «կետն» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: